22:50  ,  12 նոյեմբերի, 2017

ԱԱ-2018. Հերթական ուղեգիրն ուղեւորվում է Շվեյցարիա

Շվեյցարիայի հավաքականը նվաճեց Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի անցումային փուլի պատասխան խաղում շվեյցարացիները տանը գոլազուրկ ոչ ոքի խաղացին Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ, որին հյուրընկալվելիս հաղթել էին նվազագույն հաշվով:

Բազելում կայացած հանդիպման առաջին խաղակեսում Շվեյցարիայի հավաքականն ուներ նկատելի առավելություն եւ ստեղծեց մի քանի իրական գոլային պահեր, որոնք չօգտագործեց: Ընդմիջումից հետո ավելի լավ տեսք ուներ բրիտանական թիմը, սակայն շվեյցարացիները կարողացան պահպանել ցանկալի արդյունքը, թեեւ վերջնամասում կորցրին եւս մի քանի գոլային պահեր:

Շվեյցարիայի հավաքականը դարձավ ԱԱ-2018-ի 27-րդ մասնակիցը:

ԱԱ-2018, անցումային փուլ, պատասխան խաղ

Շվեյցարիա – Հյուսիսային Իռլանդիա՝ 0:0 (առաջին խաղ՝ 1:0) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով