18:10  ,  12 նոյեմբերի, 2017

«Շախտյորի» պաշտպան. Հենրիխ Մխիթարյանն իմ տեսած 2 անհավանական պրոֆեսիոնալներից մեկն է

Դոնեցկի «Շախտյորի» ուկրաինացի պաշտպան Սերգեյ Կրիվցովը, անդրադառնալով դոպինգ օգտագործելու մեջ կասկածվող իր ակումբակից Դարիո Սրնային, խոսել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Կյանքումս տեսել եմ 2 անհավանական պրոֆեսիոնալների: Առաջինը Հենրիխ Մխիթարյանն է, որն օրական 24 ժամ ապրում է ֆուտբոլով: Երկրորդը Դարի Սրնան է, որը մարզասրահում աշխատելուց առաջ մարզվում էր նաեւ դաշտում:

Ես շատ վշտացա` իմանալով, որ նրան մեղադրում են դոպինգ օգտագործելու մեջ: Դարիոն տխուր դեմքով շրջում էր մարզաբազայում, նրա համար շատ բարդ էր: Նա մի քանի կգ քաշ է գցել: Հուսով եմ, որ ամեն բան լավ կլինի, եւ նրան կարդարացնեն եւ կասեն, որ ամեն բան լավ է»,- «Моя гра» ալիքի եթերում ասել է Սերգեյ Կրիվցովը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյում» հանդես է եկել 2010-2013-ը: Խորվաթ պաշտպան Դարիո Սրնային 1-2 տարվա որակազարկում է սպառնում դոպինգ օգտագործելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում