09:50  ,  12 նոյեմբերի, 2017

Էդգար Մանուչարյանը մասնակցել է հոկեյի եւ ֆուտբոլի բարեգործական խաղի (ֆոտո)

Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստներն ու «Ավտոմոբիլիստի» հոկեյիստներն անցկացրել են հոկեյի եւ ֆուտբոլի բարեգործական հանդիպում, որում չմուշկների փոխարեն հանդես են եկել «վալենկաներով»:

Առաջին խաղակեսում մասնակիցները խաղացել են հոկեյի գնդակով, իսկ երկրորդում՝ ֆուտբոլի: Խաղին մասնակցել է նաեւ «Ուրալի» եւ Հայասատանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը նաեւ «բախվել» է մրցակից հետ: Բախման տեսանյութը Մանուչարյանը տեղադրել է ֆեյսբուքյան էջում:

Այդ խաղում «Ավտոմոբիլիստի» հոկեյիստները հաղթել են 6:3 հաշվով:

Հիշեցնենք, որ, Մանուչարյանը վնասվածքի պատճառով չէր միացել ազգային թիմի՝ այս օրերին ընթացող հավաքին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս