22:03  ,  11 նոյեմբերի, 2017

ԱԱ. Հայաստանը նվաճեց եւս երկու մեդալ

Սոչիում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց եւս երկու մեդալ:

57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Մաքսիմ Մանուկյանը: 100 կգ քաշային կարգում նույնպես երրորդ տեղը գրավեց Արսեն Խանջյանը:

Հիշեցնենք, որ 52 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչկավել Տիգրան Կիրակոսյանը:

Առաջնությունը մասնակիցների թվով սամբոյի համար ռեկորդային է՝ 93 երկրի մոտ 1000 մարզիկ: Առաջին անգամ հանդես են գալիս Չինաստանի, Եգիպտոսի, Կոտ դ՝Իվուարի, Սենտ Լյուսիայի, Հոնկոնգի, Բանգլադեշի սամբիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում