15:10  ,  11 նոյեմբերի, 2017

«Բարսելոնան» նոր առաջարկ է արել «Լիվերպուլին»

«Բարսելոնան» սկսել է նախապատրաստվել ձմեռային տրանսֆերային պատուհանին՝ նոր առաջարկ անելով «Լիվերպուլին», գրում է կատալոնական Sport.es-ը: Իսպանիայի առաջնության ընթացիկ առաջատարը վճռական է տրամադրված անգլիական թիմի բրազիլիացի կիսապաշատպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը հունվարին ձեռք բերելու հարցում, քանի որ ունի ֆուտբոլիստի համաձայնությունը:

Սակայն «Լիվերպուլը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մինչեւ վերջին րոպեն խոչընդոտեց Կոուտինյոյի տեղափոխությանը՝ պահանջելով առվազն 132 միլիոն ֆունտ ստերլինգ: Այժմ «Բարսելոնան» համաձայն է 25-ամյա խաղացողի համար վճարել 120 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ընթացիկ մրցաշրջանի 9 խաղերում Կոուտինյոյն «Լիվերպուլի» կազմում խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս