14:24  ,  11 նոյեմբերի, 2017

Քոնոր ՄաքԳրեգորի հերթական սկանդալային արարքը

Սկանդալային վարքով հայտնի իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը Bellator 187 մրցաշարի ժամանակ մտել է ութանկյուն եւ շնորհավորել է իռլանդացի Չառլի Ուորդին, որը հաղթանակ է տարել Փոլ Ռեդմոնդի նկատմամբ:

Մրցավարը կանոնների համաձայն, փորձել է դուրս բերել ՄաքԳրեգորին: Թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոնը ցանկացել է հարձակվել մրցավարի վրա, սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանխել բախումը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս