23:45  ,  9 նոյեմբերի, 2017

Մայք Թայսոնի մուտքը Չիլի արգելվել է

Չիլիի ոստիկանությունը մերժել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի մուտքը այդ երկիր: Ամերիկացի բռնցքամարտիկը ստիպված է եղել հետադարձ չվերթով վերադառնալ ԱՄՆ, հաղորդում է Չիլիի ոստիկանությունը:

Մայք Թայսոնը պետք է մասնակցեր չիլիական հեռուստատեսության կազմակերպած միջոցառման:

51-ամյա Թայսոնը նախկինում ունեցել է դատվածություն բռնաբարության, հարձակման եւ թմրանյութեր պահելու հոդվածներով: Չիլիի օրենքը ոստիկանությանը իրավունք է տալիս արգելել դատվածություն ունեցող օտարերկրացիների մուտքը երկիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում