14:40  ,  9 նոյեմբերի, 2017

Հայ սամբիստները մեկնել են աշխարհի առաջնության

Սոչիում նոյեմբերի 10-ից 12-ը կանցկացվի սամբոյի աշխարհի առաջնությունը, որին այս անգամ կմասնակցեն ռեկորդային՝ 93 երկրների շուրջ 1000 մարզիկներ: Առաջին անգամ հանդես կգան նաեւ Չինաստանի, Եգիպտոսի, Կոտ դ՝Իվուարի, Սենտ Լյուսիայի, Հոնկոնգի, Բանգլադեշի սամբիստները:

Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնել նոյեմբերի 8-ին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայաստանի թիմի կազմը.

Կանայք. Ասյա Լալազարյան՝ 48 կգ, Սոսե Բալասանյան՝ 52 կգ

Տղամարդիկ (մարզական սամբո). Տիգրան Կիրակոսյան` 52 կգ, Մաքսիմ Մանուկյան` 57 կգ, Արթուր Սահակյան` 62 կգ, Ռաֆիկ Մանուկյան` 68 կգ, Արսեն Ղազարյան` 74 կգ, Մհեր Կարապետյան` 82 կգ, Էդիկ Պետրոսյան` 90 կգ, Արսեն Խանջյան` 100 կգ:

Տղամարդիկ (մարտական սամբո). Գրիգոր Մխիթարյան՝ 52 կգ, Էռնեստ Հայրապետյան՝ 62 կգ, Վաչիկ Վարդանյան՝ 68 կգ, Մավրիկ Նասիբյան՝ 74 կգ, Ավետիք Պողոսյան՝ 82 կգ:

Հայաստանի պատվիրակության կազմում Սոչի մեկնել են նաեւ մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Գագիկ Ղազարյանը, Աղասի Գալստյանը, Հայկ Ավետիսյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում