00:23  ,  9 նոյեմբերի, 2017

Նադալը հանդես կգա տարվա ամփոփիչ մրցաշարում

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կկարողանա մասնակցել տարվա ամփոփիչ մրցաշարին, որը տեղի կունենա նոյեմբերի 12-19-ը Լոնդոնում, հաղորդում է ESPN-ը:

«Ամեն ինչ կարգին է, ծնկահոդը չի անհանգստացնում Նադալին: Նա որոշել էր դադար վերցնել ռիսկի չդիմելու համար: Նադալը կխաղա Լոնդոնում, քանի որ դա միակ տիտղոսն է, որը նա դեռ չի նվաճել»,- ասել է իսպանացի թենիսիստի մարզիչ Կարլոս Մոյան:

Փարիզի «Մասթերս 1000» մրցաշարում Նադալը վնասվածքի պատճառով հրաժարվել էր պայքարից քառորդ եզրափակիչում: Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում Նադալի մրցակիցները կլինեն ավստրիացի Դոմինիկ Տիմը, բելգիացի Դավիդ Գոֆենը եւ բուլղարացի Դրիգոր Դիմիտրովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով