22:08  ,  8 նոյեմբերի, 2017

Միլան. Կարեն Խաչանովի հաղթանակը

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տարել Միլանում ընթացող ATP երիտասարդների տարվա ամփոփիչ մրցաշարի (Next Gen ATP Finals) B խմբի երկրորդ տուրում:

21-ամյա մարզիկը հանդիպել է ամերիկացի Ջարեդ Դոնալդսոնի հետ եւ առավելության է հասել 1 ժամ 1 րոպեում՝ 4:1, 4:3 (7:3), 4:2:

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի խորվաթ Բորնա Չորիչը: Առաջին տուրում Խաչանովը պարտվել էր ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին:

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում