15:40  ,  8 նոյեմբերի, 2017

Գերմանիայի հայերը մասնակցել են շախմատային մրցաշարի (ֆոտո)

Գերմանական Լեեր քաղաքում կայացել է Schach Open Leer շախմատային բաց մրցաշարը, որին մասնակցել են նաեւ Գերմանիայում բնակվող 7 հայ շախմատիստներ:

Գերմանիայում բնակվող ազգային փոքրամասնություններից միայն հայերն են հանդես եկել այդ մրցաշարում: Լաուենբուրգ քաղաքից Ֆերդինանտ Հակոբյանը B խմբում զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ Բրեմենը ներկայացնող Սպարտակ Գեւորգյանը A խմբում 5-րդն էր: Մյուս հայ շախմատիստները չեն գրավել մրցանակային տեղեր, սակայն արժանացել են խրախուսական մրցանակների:

Լեեր քաղաքի միակ հայ Թովմասյանների ընտանիքը եկել էր աջակցելու հայ շախմատիստներին: Ընտանիքի հայր Ալբերտ Թովմասյանը նշել է, որ նման մասնակցությունը կարող է այս մարզաձեւում հաղթանակների սկիզբը լինել:

«Ինձ համար ոգեւորիչ է, որ թեեւ Լեերում իմ ընտանիքը միակ հայ ընտանիքն է, սակայն միահամուռ ուժերով մենք բոլորս կարողացել ենք Լեերի այս մրցաշարում ներկայացնել հայ շախմատիստներին, որոնք հաջողություններ են գրանցել»,- նշել է Թովմասյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում