12:46  ,  8 նոյեմբերի, 2017

«Լեւանտեի» ֆուտբոլիստ. Հպարտ եմ, որ հայ եմ, բայց ապագաս կապում եմ Ռուսաստանի հավաքականի հետ

Ռուսաստանի պատանեկան հավաքականի եւ «Լեւանտեի» կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել իսպանական ակումբում եւ որ երկրի հավաքականի հետ է կապում իր ապագան:

«Երբ հայտնվեցի «Լեւանտեում», այդ ժամանակ այնտեղ ապրում էին եղբայրս, քույրս եւ մայրս: Ես Վալենսիա էի ժամանել եղբորս ու մորս տեսնելու համար, եւ մարզավիճակ պահպանելու համար մարզվում էի «Լեւանտեի» հետ: Ես «Լեւանտեում» անցկացրի 2 մարզում, ինչից հետո մարզիչն ասաց, որ ցանկանում է ինձ տեսնել թիմում: Այդ կերպ հուլիսին պայմանագիր կնքեցի ակումբի հետ: Հիմա եղբայրս եւ մարզվում է «Լեւանտեում»: Հիմա հանդես եմ գալիս «Լեւանտեի» երկրորդ թիմում, որում խաղում են 2000 եւ 2001թթ. ծնված ֆուտբոլիստները:

Հպարտ եմ, որ հայ եմ ու սիրում եւ հարգում եմ իմ պատմական հայրենիքը, սակայն հիմա ես խաղում եմ Ռուսաստանի հավաքականում եւ ապագաս կապում եմ նրա հետ»,- russianlegioners.ru-ի հետ ծավալուն հարցազրույցում նշել է Էդգար Սեւիկյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում 16-ամյա ֆուտբոլիստը 5 տարի հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պատանեկան թիմերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս