19:10  ,  7 նոյեմբերի, 2017

Իտալական «Բենեւենտոն» կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» հակառեկորդը

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում 1:2 հաշվով պարտվելով Թուրինի «Յուվենտուսին»՝ «Բենեւենտոն» կրկնել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 87 տարվա վաղեմության հակառեկորդը եվրոպական հինգ առաջատար լիգաների համար:

1930-1931 թվականների մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնությունում եւս մեկնարկել է 12 անընդմեջ պարտություններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում