16:14  ,  7 նոյեմբերի, 2017

Ռոնալդուն «Ռեալի» ֆուտբոլիստների հետ գրազ է եկել, որ դառնալու է Պրիմերայի լավագույն ռմբարկու

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմակիցների հետ գրազ է եկել, որ դառնալու է Իսպանիայի այս առաջնության լավագույն ռմբարկու, գրում է Onda Cero-ն:

32-ամյա ֆուտբոլիստը հաղթելու դեպքում մտադիր է գումարը տրամադրել բարեգործությանը: Ռոնալդուին զայրացրել է այն փաստը, որ «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն իր կատարած փոխանցումից հետո չի տոնել գոլը «Լաս Պալմասի» դեմ Պրիմերայի նախորդ տուրի խաղում (3:0):

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում պորտուգալացի հարձակվողը 7 խաղում խփել է մեկ գոլ: Ռմբարկուների ցուցակը գլխավորում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 12 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում