20:05  ,  6 նոյեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Էլ Շարավին` շաբաթվա լավագույն գոլի հեղինակ

Հռոմի «Ռոմայի» իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն գոլի հեղինակ:

Լոնդոնի «Չելսիի» դեմ հաղթական խաղում (3:0) իտալացու խփած 2 գոլերից առաջինը ստացել է ձայների 31 տոկոսը:

Թեկնածուների թվում էին նաեւ Նեյմարի (ՊՍԺ, 26 տոկոս), Թոմայ Տեյեի («Աթլետիկո», 17 տոկոս), Էվեր Բանեգայի («Սեւիլիա», 13 տոկոս) եւ Լորենցո Ինսինյեի («Նապոլի», 13 տոկոս) խփած գոլերը:

Հիշեցնենք, որ Ստեֆան Էլ Շարավին ճանաչվել էր նաեւ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում