16:15  ,  6 նոյեմբերի, 2017

Հայաստանի թիմը Եվրոպայի Մ-17 առաջնությունից վերադարձել է մեդալներով

Կիպրոսի Լարնակա քաղաքում նոյեմբերի 2-5-ը կայացած թաեքվոնդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում (Մ-17) հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ, հայտնում են Սպորտի նախարարությունից:

59 կգ քաշային Ռոման Հայրապետովը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 68 կգ քաշային Անդրանիկ խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ: 

Թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականը հոկեմբերի 30-ին մրցավայր էր մեկնել ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում