01:34  ,  6 նոյեմբերի, 2017

«Ռեալը» հաղթեց խոշոր հաշվով

Իսպանական Պրիմերայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 3:0 հաշվով առավելության հասավ «Լաս Պալմասի» նկատմամբ: Արքայական ակումբից առաջին խաղակեսում հաշիվը բացեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, իսկ ընդմիջումից հետո աչքի ընկան իսպանացիներ Մարկո Ասենսիոն ու Իսկոն:

Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի գլխավոած թիմը վաստակեց 23 միավոր եւ հավասարվեց երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»: Առաջատար «Բարսելոնան» ունի 31 միավոր, իսկ երկրորդ տեղում ընթացող «Վալենսիան»՝ 27:

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ռեալ» - «Լաս Պալմաս»՝ 3:0

Կազեմիրո, 41, Մարկո Ասենսիո, 56, Իսկո, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով