01:35  ,  5 նոյեմբերի, 2017

Ալկասերի դուբլը հաղթանակ բերեց «Բարսելոնային»

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում մրցեց «Սեւիլիայի» հետ եւ հաղթանակ տարավ իսպանացի հարձակվող Պակո Ալկասերի դուբլի շնորհիվ՝ 2:1:

«Բարսելոնան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 31 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Վալենսիան» ունի 27, երրորդ տեղում գտնվող «Աթլետիկոն»՝ 23 միավոր: «Ռեալը» 10 խաղում վաստակել է 20 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 2:1

Պակո Ալկասեր, 23, 65 - Գիդո Պիսարո, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս