17:47  ,  4 նոյեմբերի, 2017

«Վալենսիան» հաղթեց եւ ամրապնդվեց երկրորդ տեղում

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալեց «Լեգանեսին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով:

«Վալենսիան» 27 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում եւ 10 հանդիպում անցկացրած «Բարսելոնայից» հետ է 1 միավոր: Երրորդ տեղում գտնվող «Ռեալը» 10 խաղում վաստակել է 20 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Վալենսիա» - «Լեգանես»՝ 3:0

Դանիել Պարեխո, 14, Ռոդրիգո, 71, Սանտիագո Լորենսո, 81, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում