16:04  ,  4 նոյեմբերի, 2017

Օլիմպիական չեմպիոնը կարիերան ավարտեց 22 տարեկանում

Օլիմպիական չեմպիոնուհի, գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Մարգարիտա Մամունը ավարտեց մարզական կարիերան:

«Նա ավարտել է կարիերան, այլեւս հանդես չի գա մրցումներում: Ցավոք, Մարգարիտան իր առաքելությունը կատարեց»,- tass.ru-ին ասել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիներ-Ուսմանովան:

2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում չեմպիոն հռչակվելուց հետո 22-ամյա Մամունը դադար էր վերցրել, իսկ այս սեպտեմբերին չէր բացառել, որ կմասնակցի 2018թ. աշխարհի առաջնությանը:

Մամունը նաեւ աշխարհի 7-ակի չեմպիոն է, Եվրոպայի առաջնության քառակի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English