Աշխարհի նախկին առաջին ռակետ, ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան Հնդկաստանում մեղադրվում է հանցակցության մեջ: 2012-2013 թվականներին Շարապովան եղել է Հնդկաստանի Գուրգաոն քաղաքի Homestead էլիտար բնակելի համալիրի գովազդի դեմքը՝ խոստանալով ապագայում այդ համալիրում հիմնել թենիսի ակումբ եւ դպրոց:
Համալիրն ունի 1500 ներդրող, սակայն շինարարությունը մինչեւ հիմա չի սկսվել, թեեւ շինարարության ավարտը նախատեսված է եղել 2016 թվականին, հաղորդում է Times of India-ն:
Բազմաթիվ ներդրողներ ընտրությունը կատարել են հենց Շարապովայի խոստացած թենիսի դպրոցի համար եւ այժմ պահանջում են պատասխանատվության կանչել նաեւ մարզուհուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում