18:39  ,  3 նոյեմբերի, 2017

Փարիզ. Ռաֆայել Նադալը հրաժարվել է պայքարից

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չի շարունակի պայքարը Փարիզի «Մասթերս 1000» մրցաշարում: Պատճառը ծնկահոդի վնասվածքն է: Իսպանացի թենիսիստը նոյեմբերի 3-ին նախատեսված քառորդ եզրափակիչում պետք է հանդիպեր սերբ Ֆիլիպ Կրաինովիչի հետ, որն այժմ կիսաեզրափակիչում կսպասի արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյի եւ ամերիկացի Ջոն Իսների դիմակայության հաղթողին:

Հիշեցնենք, որ այս մրցաշարի երկրորդ շրջանում հարավկորեացի Չհուն Հյոնի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Նադալը տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով