14:25  ,  3 նոյեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. «Էվերտոնի» պաշտպանն ուշագնաց է եղել եւ տեղափոխվել հիվանդանոց (ֆոտո)

«Էվերտոնի» պաշտպան Կուկո Մարտինան պարանոցի վնասվածք է ստացել ֆրանսիական «Լիոնի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի  չորրորդ տուրի խաղում:

Ֆրանսիայում կայացած խաղում Կյուրասաոյի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստն անհաջող վարյէջք է կատարել եւ կորցրել գիտակցությունը: Նրան 7 րոպե օգնություն են ցուցաբերել խաղադաշտում, իսկ հետո տեղափոխել են հիվանդանոց:

Մարտինան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ թիմի հետ վերադարձել Անգլիա, գրում է Daily Mail-ը:

Այդ խաղում «Լիոնն» առավելության էր հասել 3:0 հաշվով, իսկ «Էվերտոնը» կորցրել էր փլեյ-օֆֆ դուրս գալու բոլոր շանսերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում