11:41  ,  3 նոյեմբերի, 2017

«Էվերտոնը» դարձավ Անգլիայի վատագույն ակումբը Եվրոպայի լիգայի պատմության մեջ

«Էվերտոնը» դարձել է Անգլիայի Պերմեր լիգան ներկայացնող վատագույն ակումբը Եվրոպայի լիգայում, որն անցկացվում է 2009/10 մրցաշրջանից:

Լիվերպուլ քաղաքի ներկայացուցիչն առաջին անգլիական ակումբն է, որը Եվրոպայի լիգայի խմբային փուլի մեկնարկային 4 տուրերում վաստակել է ընդամենը մեկ միավոր եւ զրկվել փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից, հայտնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Էվերտոնը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էր ֆրանսիական «Լիոնին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով