19:23  ,  3 նոյեմբերի, 2017

ԵԼ. Հովհաննես Համբարձումյանի եւ Տիգրան Բարսեղյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է մակեդոնական «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանի եւ Տիգրան Բարսեղյանի վիճակագրությունը իսպանական «Ռեալ Սոսյեդադի» դեմ Եվրոպայի լիգայի չորրորդ տուրի արտագնա խաղում:

Համբարձումյանը դարպասին հարված չի կատարել: Նրա 30 փոխանցումներից թիմակիցներին հասել է 70 տոկոսը: 27-ամյա պաշտպանը 1 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 4 անգամ խլել է գնդակը, 3 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը: Համբարձումյանը կանոնները խախտել է 1 անգամ՝ ստանալով դեղին քարտ: Նրա դեմ խախտում չի եղել: Համբարձումյանը 6.34 գնահատականով երկրորդն է «Վարդարի» կազմում:

Բարսեղյանը նույնպես դարպասին հարված չի կատարել: 12 փոխանցումից ճշգրիտ է եղել 66.7 տոկոսը: 23-ամյա հարձակվողը կատարել է 1 առանցքային փոխանցում, 3 անգամ հաղթող է եղել օդային պայքարում, 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, 2 անգամ խլել գնդակը: Բարսեղյանը կանոնները խախտել է 1 անգամ, նրա դեմ՝ 2 անգամ: Բարսեղյանը ստացել է 6.51՝ լավագույնը ճանաչվելով «Վարդարի» կազմում:

Հիշեցնենք, որ Մակեդոնիայի չեմպիոնը Իսպանիայում պարտվել է 0:3 հաշվով: Համբարձումյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը, իսկ Բարսեղյանը փոխարինվել է 75-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով