01:58  ,  3 նոյեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. «Լացիոն» փլեյ-օֆֆում է, «Վարդարը» Բարսեղյանի եւ Համբարձումյանի հետ կրեց չորրորդ պարտությունը, օրվա արդյունքները

Եվրոպայի լիգայում տեղի ունեցան չորրորդ տուրի հանդիպումները: Կիեւի «Դինամոյից» հետ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց նաեւ իտալական «Լացիոն», որը 1:0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Նիցային» եւ 12 միավորով գլխավորում է K խմբի մրցաշարային աղյուսակը:

Մակեդոնական «Վարդարի» կազմում իսպանական «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին մասնակցեցին նաեւ Հայաստանի հավաքականի խաղացողներ Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը: Համբարձումյանն անցկացրել է ամբողջ հանդիպմանը, ստացել է դեղին քարտ, Բարսեղյանը փոխարինվել է 75-րդ րոպեին: «Վարդարը» կրել է չորրորդ պարտությունը՝ այս անգամ 0:3 հաշվով:

Եվրոպայի լիգա, չորրորդ տուր

G խումբ

«Վիկտորիա Պլզեն» - «Լուգանո»՝ 4:1

«Ստյաուա» - «Հապոել Բեեր Շեւա»՝ 1:1

H խումբ

«Արսենալ Լոնդոն» - «Ցրվենա Զվեզդա»՝ 0:0

«Քյոլն» - ԲԱՏԷ՝ 5:2

 I խումբ

«Գիմարայեշ» - «Մարսել»՝ 1:0

«ՌԲ Զալցբուրգ» - «Կոնյասպոր»՝ 0:0

J խումբ

«Աթլետիկ Բիլբաո» - «Էստերսունդ»՝ 1:0

«Հերտա» - «Զարյա»՝ 2:0

 K խումբ

«Լացիո» - «Նիցա»՝ 1:0

«Վիտես» - «Զուլտե-Վարեգեմ»՝ 0:2

L խումբ

«Ռեալ Սոսյեդադ» - «Վարդար»՝ 3:0

«Ռուսենբորգ» - «Զենիթ»՝ 1:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով