09:12  ,  3 նոյեմբերի, 2017

Թայսոն Ֆյուրին մարտահրավեր է նետել Էնթոնի Ջոշուային եւ մենամարտին հրավիրել Դոնալդ Թրամփին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին (25-0, 18 նոկաուտ) մարտահրավեր է նետել WBA, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուային:

«Դա կլինի բրիտանական բռնցքամարտի պատմության ամենանշանակալի մենամարտը: Կհանդիպեն 2 անպարտելի բռնցքամարտիկներ: Նման բան դեռ չի եղել»,- նշել է Ֆյուրին՝ հանդես գալով տեսաուղերձով:

Բրիտանացի բռնցքամարտիկը նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է այդ մենամարտին:

«Պարոն Թրամփ, ի՞նչ եք կարծում՝ ո՞վ կհաղթի: Դուք կարող եք ռինգ բարձրանալ իմ հետ եւ մասնակից դառնալ պատմության մեծագույն մենամարտին»,- թվիթերյան էջում գրել է Ֆյուրին:

Հիշեցնենք, որ Թայսոն Ֆյուրին նախորդ անգամ ռինգ է դուրս եկել մոտ 2 տարի առաջ: 2015-ի նոյեմբերին Դյուսելդորֆում կայացած մենամարտում ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյից խլել էր IBO/WBA/WBO վարկածներով չեմպիոնական գոտիները, որոնք հետագայում կորցրեց որակազրկման պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում