20:10  ,  2 նոյեմբերի, 2017

«Բավարիան» ցանկանում է հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է հարձակվող Ջուզեպե Ռոսիի ծառայություններով, հաղորդում է Bild-ը: 30-ամյա իտալացի ֆուտբոլիստը հունիսից ունի ազատ գործակալի կարգավիճակ: Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս իսպանական «Սելտայում» (պայմանագիրը պատկանում էր «Ֆիորենտինային»): Կարիերայի ընթացքում նա ներկայացրել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը», «Նյուքասլը», «Պարման», «Վիլյառեալը» եւ «Լեւանտեն»:

Բազմաթիվ վնասվածքների պատճառով լուրջ հաջողությունների չհասած ֆուտբոլիստն այժմ մարզվում է «Նյու Յորք Ռեդ Բուլզի» մարզաբազայում, սակայն չի ցանկանում պայմանագիր կնքել ամերիկյան թիմի հետ:

«Բավարիան» հիմնական հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու նպատակով ցանկանում է ձեռք բերել եւս մեկ հարձակվողի արդեն հունվարին: Թեկնածուներից են նաեւ «Բարսելոնայի» խաղացող Պակո Ալկասերը եւ Լոնդոնի «Արսենալից» Դենի Ուելբեքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում