20:41  ,  1 նոյեմբերի, 2017

ԵԱ. Հունգարիա - Հայաստան՝ 2:2

Հունաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Հունգարիայի թիմի հետ՝ 2:2: 

Հայկական թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց Պետեր Լեկոյի հետ: Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով միավորը կիսեց Վիկտոր Էրդոշի հետ: Գաբրիել Սարգսյանի մրցակիցն էր Ռիչարդ Ռապորտը, Հրանտ Մելքումյանինը՝ Ֆերենց Բերկեշը: 

Երկու թիմերն էլ վաստակել են 8 միավոր եւ ընթացիկ առաջատարներ են: Տուրի ամփոփումը կլինի ավելի ուշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում