16:10  ,  1 նոյեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Lիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում, որում անգլիական ակումբը հաղթել էր 2:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ հարված չի կատարել: Մխիթարյանի 32 փոխանցումներից թիմակիցներին հասել է 87.5 տոկոսը: 28-ամյա կիսապաշտպանը 2 անգամ կասեցրել է մրցակցի փոխանցումը եւ թույլ տվել կանոնների մեկ խախտում: Նրա դեմ պայքարում եւս մրցակիցը կանոնները խախտել է մեկ անգամ: Արդյունքում՝ նա ստացել է 6.42 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդի խաղը (8.25):

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս