01:37  ,  1 նոյեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն ու «Բավարիան» առաջինը դուրս եկան փլեյ-օֆֆ, օրվա բոլոր արդյունքները

Ֆրանսիական ՊՍԺ-ն առաջինը նվաճեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր՝ չորրորդ տուրում 5:0 հաշվով հաղթելով բելգիական «Անդերլեխտին» եւ վաստակելով 12 միավոր: B խմբի երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիան», որը 2:1 հաշվով հաղթեց շոտլանդական «Սելթիկին» եւ վաստակել է 9 միավոր՝ նույնպես ապահովելով 1/8 եզրափակիչի ուղեգիր: «Սելթիկը» 3 միավորով երրորդն է:

A խմբի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց պորտուգալական «Բենֆիկային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

15-րդ րոպեին բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի նկատմամբ թույլ տված խախտումից հետո նշանակված 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը: Սեյվ կատարեց բելգիացի դարպասապահ Միլե Սվիլարը: 45-րդ րոպեին սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հեռվից հարված կատարեց եւ Սվիլարը դարձավ ինքնագոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսի մեկնարկում անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդին փոխարինեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Վերջնամասում Մարտիալը վաստակեց 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը չորս հաղթանակից հետո 12 միավորով խմբի առաջատարն է: 6-ական միավոր ունեն շվեյցարական «Բազելը» եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ն, որը կամային հաղթանակ տարավ Շվեյցարիայում՝ 2:1: «Բենֆիկան» չորս պարտություն է կրել:

C խմբում «Ռոման» տանը 3:0 հաշվով հաղթեց Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիին» եւ 8 միավորով բարձրացավ առաջին տեղ: Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 7 միավորով երկրորդն է:

D խմբում «Բարսելոնան» Հունաստանում չկարողացավ առավելության հասնել «Օլիմպիակոսի» նկատմամբ եւ 10 միավորով առաջին տեղում է: 1:1 հաշվով խաղացին պորտուգալական «Սպորտինգը» (4 միավոր) եւ Թուրինի «Յուվենտուսը» (7 միավոր):

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2:0

Միլե Սվիլար, 45, ինքնագոլ, Դեյլի Բլինդ, 78

Չիրացրած 11մ՝ Անտոնի Մարտիալ («Մանչեսթեր Յունայթեդ»), 15

«Բազել» (Շվեյցարիա) - ԲԿՄԱ  (Ռուսաստան)՝ 1:2

Լուկա Զուֆի, 32 – Ալան Ձագոեւ, 65

Մրցաշարային դրություն. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 12, «Բազել»՝ 6, ԲԿՄԱ՝ 6, «Բենֆիկա»՝ 0:

B խումբ

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:2

Կալում Մաքգրեգոր, 74 - Կինգսլի Կոման, 22, Խավի Մարտինես, 77

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 5:0

Մարկո Վերատի, 30, Նեյմար, 45+4, Լեյվին Կուրզավա, 52, 72, 78

Մրցաշարային դրություն. ՊՍԺ՝ 12, «Բավարիա»՝ 9, «Սելթիկ»՝ 3, «Անդերլեխտ»՝ 0:

C խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)՝ 1:1

Թոմաս Տեյե, 56 - Մարկոս Միչել, 40

Հեռացումներ՝ Ստեֆան Սավիչ («Աթլետիկո), 88, երկրորդ դեղին քարտ - Պեդրո Էնրիկե («Ղարաբաղ»), 59

«Ռոմա» (Իտալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 3:0

Ստեֆան Էլ-Շաարավի, 1, 36, Դիեգո Պերոտի, 63

Մրցաշարային դրություն. «Ռոմա»՝ 8, «Չելսի»՝ 7, «Աթլետիկո»՝ 3, «Ղարաբաղ»՝ 2:

D խումբ

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:0

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:1

Բրունո Սեզար, 20 – Գոնսալո Իգուաին, 79

Մրցաշարային դրություն. «Բարսելոնա»՝ 10, «Յուվենտուս»՝ 7, «Սպորտինգ»՝ 4, «Օլիմպիակոս»՝ 1:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում