00:19  ,  1 նոյեմբերի, 2017

«Ռոմայի» ամենաարագ գոլը Չեմպիոնների լիգայում. 39-րդ վայրկյանին

«Ռոմայի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին խփել է իտալական թիմի ամենաարագ գոլը Չեմպիոնների լիգայում: Լոնդոնի «Չելսիի» դեմ տնային խաղում Էլ-Շաարավին աչքի է ընկել 39-րդ վայրկյանին: Ընթանում է առաջին խաղակեսը:

«Ռոմայի» նախորդ ռեկորդը պատկանում էր կիսապաշտպան Մոհամեդ Սալահին՝ 1 րոպե 41 վայրկյան: Հիշեցնենք, որ Սալահն այժմ ներկայացնում է «Լիվերպուլը»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում