20:47  ,  31 հոկտեմբերի, 2017

ԵԱ. Հայաստանի հավաքականն ուժեղ էր Հոլանդիայի թիմից

Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց հոլանդացիների հետ եւ առավելության հասավ 2.5:1.5 հաշվով:

Հաղթանակներ տարան Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը: Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Անիշ Գիրիի հետ: Պարտություն կրեց Սերգեյ Մովսեսյանը:

Հայաստանի հավաքականը երեք հաղթանակից եւ մեկ ոչ ոքիից հետո վաստակել է 7 միավոր եւ ընթացիկ առաջատարն է: Չորրորդ տուրի մյուս դիմակայությունները առաջատարների մասնակցությամբ դեռ չեն ավարտվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում