18:05  ,  31 հոկտեմբերի, 2017

100 օրվա հետհաշվարկ. Հունաստանը օլիմպիական կրակը հանձնեց կորեացիներին

Աթենքի լեգենդար «Պանատինաիկոս» օլիմպիական ստադիոնում տեղի ունեցավ օլիմպիական կրակի փոխանցման արարողությունը: Հունական կողմը կրակը հանձնեց 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպիչ Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքի ներկայացուցիչներին: Խաղերի մեկնարկին մնաց 100 օր:

Արարողությանը մասնակցել են Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը եւ Խաղերի կազմկոմիտեի ղեկավարա Լի Հի Բոմը:

7500 ջահակիրներ 100 օր օլիմպիական կրակի փոխանցումավազքի կմասնակցեն Հարավային Կորեայի բոլոր մարզերում:

2018թ. Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 9-ից 25-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում