17:16  ,  31 հոկտեմբերի, 2017

Կարեն Խաչանովը դարձյալ պարտվեց մեկնարկում

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը ուսի վնասվածքից հետո դարձյալ պարտություն կրեց ATP շարքի մրցաշարի առաջին շրջանում: Փարիզի «Մասթերս 1000» շարքի մրցաշարում Կարեն Խաչանովը մրցեց ուրուգվայցի Պաբլո Կուեվասի հետ եւ պարտվեց 4:6, 2:6 հաշվով: Պայքարը տեւեց ընդամենը 58 րոպե:

21-ամյա մոսկվացի թենիսիստը առաջին շրջանում էր պարտվել նաեւ անցած շաբաթ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված մրցաշարում: Նրա մրցակիցն էր ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով