15:11  ,  31 հոկտեմբերի, 2017

Գարի Նեւիլը Մոուրինյոյի տակտիկան համեմատել է Ֆլոյդ Մեյվեզերի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նեւիլը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի տակտիկան համեմատել է ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվերզեր կրտսերի մարտավարության հետ:

«Մաուրիսիո Պոչետինոն ու Յուրգեն Կլոպը հարձակողական ֆուտբոլ դավանող մարզիչի համբավ են ձեռք բերել, իսկ Մոուրինյոն երբեմն նմանվում է Մեյվերզերին: Մեյվերզերին երբեմն անվանում են ձանձրալի, քանի որ նա իր պաշտպանությունն օգտագործում է զենքի պես եւ մրցակիցներին դուրս թողնում պայքարից»,- բրիտանական հեռուստատեսության ֆուտբոլային փորձագետ աշխատող Նեւիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 10-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ տեղում է եւ 5 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում