18:30  ,  30 հոկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 16-ին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին վավերագրական կինոնկարը կցուցադրվի նոյեմբերի 16-ին՝ Լոնդոնի ժամանակով 21:00-ին (Երեւանի ժամանակով 01:00), հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

«Միկի. Հայ հերոս» 60 րոպե տեւողությամբ ֆիլմը կպատմի Մխիթարյանի անցած ճանապարհի մասին բակային ֆուտբոլից մինչեւ ակումբային ֆուտբոլի բարձունք: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում