22:00  ,  29 հոկտեմբերի, 2017

«ԲՄԱ Խաբարովսկը» պարտվեց խոշոր հաշվով, Ռուսլան Կորյանը զգուշացվեց

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «ԲՄԱ Խաբարովսկը» մրցակցի դաշտում 1:4 հաշվով պարտվեց «Կրասնոդարին»:

Ռուսլան Կորյանը հանդես եկավ հյուրերի մեկնարկային կազմում, իսկ 79-րդ րոպեին ստացավ դեղին քարտ: Զգուշացվելուց 2 րոպե անց Հայասատանի հավաքականի հարձակվողը փոխարինվեց: «ԲՄԱ Խաբարովսկը» 12 միավորով բաժանում է վերջին 2 տեղերը:

Հիշեցնենք, որ Ռուսլան Կորյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Բելառուսի (նոյեմբերի 9-ին) եւ Կիպրոսի (նոյեմբերի 13-ին) դեմ Երեւանում կայանալիք ընկերական խաղերին:

Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Կրասնոդար» - «ԲՄԱ Խաբարովսկ»՝ 4:1

Վիկտոր Կլաեսոն, 11, Ֆյոդոր Սմոլով, 41, 79 (11մ), Վանդերսոն, 89 – Միրոսլավ Մարկովիչ, 59 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում