19:45  ,  29 հոկտեմբերի, 2017

«Լոկոմոտիվը» խոշոր հաշվով հաղթեց «Զենիթին» եւ ամրապնդվեց առաջին տեղում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» Սանկտ Պետերբուրգում 3:0 հաշվով հաղթեց «Զենիթին»: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում, որում դուբլի հեղինակ դարձավ պերուացի կիսապաշտպան Ջեֆերսոն Ֆարֆանը:

Այս հաղթանակից հետո «Լոկոմոտիվը» վաստակեց 32 միավոր եւ 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Զենիթից»:

Եկատերինբուրգի «Ուրալը» 1:1 հաշվով ավարտեց Պերմի «Ամկարի» դեմ արտագնա խաղը: Հայասատանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մնաց հյուրերի պահեստայինների թվում, իսկ Էդգար Մանուչարյանը չէր հայտավորվել «Ուրալի» կազմում: Եկատերինբուրգի թիմը 23 միավորով չորրորդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Զենիթ» - «Լոկոմոտիվ»՝ 0:3

Ջեֆերսոն Ֆարֆան, 58, 70, Ալեքսեյ Միրանչուկ, 77

«Ամկար» - «Ուրալ»՝ 1:1

Միխայիլ Սիվակով, 22 (11մ) – Ալեքսեյ Եվսեեւ, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում