01:09  ,  29 հոկտեմբերի, 2017

WTA. Տարվա ամփոփիչ առաջնության եզրափակիչի մասնակիցները

Ամերիկացի Վինուս Ուիլյամսը դարձավ թենիսի կանանց տարվա ամփոփիչ առաջնության եզրափակիչի ավագագույն մասնակիցը՝ բարելավելով ամերիկացի Մարտինա Նավրատիլովայի ռեկորդը: Վինուս Ուիլյամսը, կիսաեզրափակիչում ֆրանսիացի Կարոլին Գարսիային 6:7 (3:7), 6:2, 6:3 հաշվով հաղթելով՝ եզրափակիչի ուղեգիր նվաճեց 37 տարեկան 4 ամսական եւ 11 օրական տարիքում: Նավրատիլովան 1992 թվականին եզրափակիչ է հասել 36 տարեկանում:

Կարիերայում 50-րդ տիտղոսի համար Վինուս Ուիլյամսը հոկտեմբերի 29-ին կմրցի դանիացի Կարոլին Վոզնյացկու հետ, որը 7:6, 6:3 հաշվով հաղթել է չեխ Կարոլինա Պլիշկովային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս