19:40  ,  27 հոկտեմբերի, 2017

WTA. Տարվա ամփոփիչ առաջնության կիսաեզրափակիչի զույգերը

Սինգապուրում ընթացող թենիսի կանանց WTA տարվա ամփոփիչ մրցաշարում խմբային փուլի արդյունքում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը: Երրորդ ռակետ, չեխ Կարոլինա Պլիշկովան կմրցի 6-րդ ռակետ, դանիացի Կարոլին Վոզնյացկու հետ:

5-րդ ռակետ, ամերիկացի Վինուս Ուիլյամսի մրցակիցը կլինի ֆրանսիացի Կարոլին Գարսիան (8-րդ ռակետ):

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին, եզրափակիչը՝ հոկտեմբերի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս