00:58  ,  26 հոկտեմբերի, 2017

«Չելսին» դուրս թողեց «Էվերտոնին», «Վեստ Հեմը»՝ «Տոտենհեմին»

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» 2:1 հաշվով պարտության մատնեց Լիվերպուլի «Էվերտոնին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Լոնդոնյան դերբիում «Վեստ Հեմը» 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ եւ քառորդ եզրափակիչում է:

Հիշեցնենք, որ նախորդ օրը քառորդ եզրափակիչի ուղեգրեր էին նվաճել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Լեսթերը», «Բորնմութը» եւ «Բրիստոլը»:

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Չելսի» - «էվերտոն»՝ 2:1

Անտոնիո Ռյուդիգեր, 26, Վիլիան, 90+2 – Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 90+4

«Տոտենհեմ» - «Վեստ Հեմ»՝ 2:3

Մուսա Սիսոկո, 6, Դելե Ալի, 37 – Անդրե Այու, 55, 60, Անջելո Օգբոնա, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում