21:47  ,  25 հոկտեմբերի, 2017

ATP. Ուսի վնասվածքից հետո Կարեն Խաչանովը պարտվեց առաջին շրջանում

Ուսի վնասվածքի պատճառով Կրեմլի գավաթի խաղարկությունը բաց թողած Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը պարտվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող ATP շարքի մրցաշարի առաջին շրջանում:

21-ամյա մոսկվացի մարզիկը մրցել է ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի հետ եւ պարտություն է կրել 7:6 (7:2), 4:6, 3:6 հաշվով: Պայքարը տեւել է 2 ժամ 11 րոպե: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս