18:10  ,  25 հոկտեմբերի, 2017

Ռուսաստանի հավաքականի խաղացող. Մխիթարյանը լավագույնն է հետխորհրդային տարածքում

Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Ջիկիան հիացմունքով է խոսել Հայաստանի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Դեռ վաղ է ինձ համեմատել Մխիթարյանի հետ: Նա բարձրագույն մակարդակի ֆուտբոլիստ է, ներկայացնում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Հենրիխը լավագույնն է հետխորհրդային տարածքում: Չգիտեմ՝ ինչպես է եղել ԽՍՀՄ-ում, բայց այս դարաշրջանը Մխիթարյանինն է».- Ջիկիայի խոսքը մեջբերում է rg.ru-ն:

23-ամյա Ջիկիան ամրապնդվել է «Սպարտակում» եւ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում