01:43  ,  25 հոկտեմբերի, 2017

«Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» քառորդ եզրափակիչում են

Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» նվաճեցին Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգրեր: Պրեմյեր լիգայի ուժեղագույն թիմերից երկուսը միայն լրացուցիչ ժամանակում հաղթահարեցին երկրորդ լիգան ներկայացնող ակումբների դիմադրությունը:

«Արսենալը» 18-ամյա անգլիացի հարձակվող Էդվարդ Նկետիայի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով պարտության մատնեց «Նորվիչին»:

«Մանչեսթեր Սիթին» «Վուլվերհեմփթոնին» խաղից գոլ խփել չկարողացավ: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Պրեմյեր լիգայի առաջատարները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին 4:1 հաշվով: Կեւին Դեւ Բրույնեն, Յայա Տուրե, Լերոյ Սանեն ու Սերխիո Ագուերոն դիպուկ իրացրին:

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Արսենալ» - «Նորվիչ Սիթի»՝ 2:1 (հիմնական ժամանակ՝ 1:1)

Էդվարդ Նկետիա, 85, 96 - Ջոշ Մյորֆի, 34

«Մանչեսթեր Սիթի» - «Վուլվերհեմփթոն»՝ 0:0 (11մ՝ 4:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում