00:36  ,  25 հոկտեմբերի, 2017

Լինգարդի դուբլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Ուելսում հյուրընկալվեց «Սուոնսիին» եւ առավելության հասավ անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդի դուբլի շնորհիվ՝ 2:0:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս չեկավ: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: 

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտպանում է գավաթակրի տիտղոսը:

Հաջորդ փուլ դուրս եկան նաեւ «Լեսթեր Սիթին», «Բորնմութը», «Բրիստոլ Սիթին»:

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Սուոնսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2

Ջեսի Լինգարդ, 21, 59

 «Լեսթեր Սիթի» - «Լիդս Յունայթեդ»՝ 3:1

Կելեչի Իհեանաչո, 30, Իսլամ Սլիմանի, 71, Ռիյադ Մահրեզ, 88 – Պաբլո Էրնանդես, 26

«Բորնմութ» - «Միդլսբրո»՝ 3:1

Ջեք Սիմփսոն, 49, Կալում Ուիլսոն, 75, 11մ, Բենիկ Աֆոբե, 83 – Մարկուս Տավիերներ, 56

«Բրիստոլ Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 4:1

Մեթ Թեյլոր, 34, Միլան Ջուրիչ, 39, Ջո Բրայան, 60, Կալում Օդոուդա, 66 – Բակարի Սակո, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում