19:11  ,  24 հոկտեմբերի, 2017

Ֆրանսիայի առաջնություն. Նեյմարը լավագույնը չէ սեպտեմբերին

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միության (UNFP) պաշտոնական կայքը ամփոփել է սեպտեմբերին Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացողի քվեարկությունը:

Ձայների 47 տոկոսով հաղթող է ճանաչվել «Մարսելի» դարպասապահ Ստիվ Մանդանդան: Երկրորդ տեղում է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 37 տոկոս: Եռյակը եզրափակել է «Բորդոյի» հարձակվող Մալկոմը:

Հիշեցնենք, որ օգոստոսին Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող էր ճանաչվել «Մոնակոյի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում