10:58  ,  24 հոկտեմբերի, 2017

Մարադոնա. Շատ եմ սիրում Մեսիին, Ռոնալդուն զգալիորեն գերազանցում է բոլորին

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերքել է, որ լարված հարաբերություններ ունի Լիոնել Մեսիի հետ: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողը Մարադոնային չէր հրավիրել իր հարսանիքին, ինչը դարձել էր խոսակցությունների առիթ:

«Ես շատ եմ սիրում Մեսիին, իսկ այն ամենը, ինչ խոսում են մեր մասին, պարզապես հեքիաթ է:

Ինչ վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին, ապա նա արժանի էր ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Կրիշտիանուն զգալիորեն գերազանցում է բոլորին»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Ole-ն:

Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը The Best մրցանակը Ռոնալդուին հանձնել էին բրազիլացի Ռոնալդոն եւ Դիեգո Մարադոնան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում