23:56  ,  23 հոկտեմբերի, 2017

FIFA The Best. Ռոնալդուն՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն արժանացավ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով՝ արժանանալով The Best մրցանակին երկրորդ տարին անընդմեջ: Լոնդոնում տեղի ունեցած մրցանակաբաշխությունը մրցանակը Ռոնալդուին հանձնեցին «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր, բրազիլացի Ռոնալդոն եւ արգենտինացի Դիեգո Մարադոնան: 

Հավակնորդների եզրափակիչ եռյակում էին նաեւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխված բրազիլացի հարձակվող Նեյմարը:

Անցած տարի Ռոնալդուն հետ էր թողել Մեսիին եւ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին:

2017թ. լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակը ստացել է Հոլանդիայի հավաքականի խաղացող Լիկե Մարտենսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում