23:46  ,  23 հոկտեմբերի, 2017

Մրցակցի կյանքը փրկած Կոնեն՝ ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» մրցանակի դափնեկիր

Չեխական «Զբրոեւիկի» եւ Տոգոյի հավաքականի խաղացող Ֆրանսիս Կոնեն արժանացել է ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» մրցանակին»: Այս տարվա փետրվարին Կոնեն առաջին օգնությունն էր ցույց տվել խաղադաշտում «Բոգեմիանսի» դարպասապահ Մարտին Բերկովիցին, որը խաղային դրվագում խաղացողին բախվելու հետեւանքով կարող էր շնչահեղձ լինել:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում